Հաջիզադե․ ՀՀ–ին ռազմական օգնություն ցուցաբերելու ԵՄ որոշումը շատ սխալ և վտանգավոր քայլ է23 հուլիսի 2024 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու «ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր քայլ է»։ Նա նաև հայտարարել է, թե Բաքուն իր բողոքն է հայտնում այդ որոշման դեմ և «թափանցիկ տեղեկատվություն է պահանջում օգնության մասին», գրում է APA-ն։ «Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրամիության որոշումը, որը հաջորդեց Ֆրանսիայի կողմից այդ երկրին «Բաստիոն» զրահամեքենաներով և CAESAR թնդանոթներով ապահովելուն, ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, և հանդիսանում է տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում»,–ասել է Հաջիզադեն։ Ըստ նրա, այդ օգնությունը կնպաստի Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ «Եվրամիությունը պետք է վերջ դնի նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում Եվրամիությունը կկիսի պատասխանատվությունը կայունության խախտմանն ուղղված Հայաստանի ցանկացած սադրանքի դեպքում»,- հայտարարել է Հաջիզադեն։ Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա Դպրոցներին հեծանիվներ են տալիս «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին ընդառաջ Մրցաշարի 1-ին փուլը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը |