Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։ Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Հուլիսի 29–ին Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92կգ) Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը չափել է անգլիացի Օրիե Դելիկուսի հետ, հայտնում է Armsport.am-ը։
Մենամարտն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով։ Երրորդ ռաունդում 4 մրցավարներն առավելությունը տվել են Դավիթին։ Առաջին ռաունդը հաղթել էր բրիտանացին (5-0), իսկ երկրորդը՝ Չալոյանը (3-2)։
Բռնցքամարտի քառորդ եզրափակիչի մենամարտերը կկայանան օգոստոսի 3-ին։