Այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է29 հուլիսի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 29-ին լրանում է մեծ երգահան Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 83-ամյակը: ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Այդ տարիներին նա բազմաթիվ երգեր է գրել էստրադային և ջազ կատարողների համար: Նա գրել է նաև գործիքային ստեղծագործություններ: Օրբելյանի երգերով են Ռուսաստանում հայտնի մի շարք երգչուհիներ` Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Պոնարովսկայան սկսել են իրենց ստեղծագործական ուղին: Քչերին է հայտնի, որ Օրբելյանը գրել է նաև բալետ և սիմֆոնիա: Մաեստրոն վերջերս Հայաստանում էր հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած Ամերիկյան Յելի համալսարանի շրջանավարտների երգչախմբի համերգի կապակցությամբ, որը նվիրված էր Օրբելյանների ընտանիքին: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |