17 հունվարի 2012 - 08:50 AMT
«Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասերները հանդիպելու են գերմանացի կոմպոզիտոր Մարկուս Բոյթերի հետ

Հունվարի 19-ին «Նարեկացի» արվեստի միության երևանյան մասնաճյուղում «Հանդիպում կոմպոզիտորների հետ շարք»-ի շրջանակում հանդես կգա գերմանացի կոմպոզիտոր Մարկուս Բոյթերը: Զրույցի թեման ` «Երաժշտության ստեղծումն ու հանկարծաստեղծումը դաշտային ձայնագրության մեթոդով»:

Կոմպոզիտորը ներկայացնում է դաշտային ձայնագրության առանձնահատկությունները և մեթոդի ազդեցությունը հանրամատչելի ու էլեկտրոակուստիկ երաժշտության վրա: Վերլուծություններն ու տեսականացումները գերմանական «Բրեյնթիքետ (Brainticket)» և «Այնշտրուրցենդը Նոյբաութեն (Einstrurzende Neubauten)» խմբերի երաժշտության օրինակով են:

Մարկուս Բոյթերը «Արտ կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի ներկայացուցիչ է: