«99». armeniangenocideposters.org կայքը

«99». armeniangenocideposters.org կայքը

Կայքը մեծ արձագանք գտավ Հայաստանում, դիզայներները կարող էին պաստառների իրենց տարբերակները միանգամից ներբեռնել` ի ցույց հանրությանը

2001-ին Ցեղասպանության տարելիցի օրերին մի քանի դիզայներներ` Ռուբեն Մալայանի գլխավորությամբ, որոշեցին Ամստերդամով մեկ ցեղասպանության վերաբերյալ 1000 պաստառ կախել, ընդ որում՝ դրանց մի մասը պետք է լիներ թուրքերեն: Նախագիծն իրականացնելու համար տարբեր երկրների դիզայներներ պաստառի մոտ 20 տարբերակ ուղարկեցին: Լավագույն 5-ն ընտրելու համար բացվեց armeniangenocideposters.org կայքը, որտեղ էլ տեղի ունեցավ օնլայն քվեարկություն:

PanARMENIAN.Net - Նախաձեռնության առաջնային խնդիրը հոլանդացիներին 1915-ի Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելն էր: Պաստառները որոշվեց փակցնել գիշերը, որպեսզի առավոտյան հոլանդացիներն անակնկալի գային: Ամենավտանգավոր ու ազդեցիկ պաստառը փակցվեց հենց թուրքական թաղամասի կենտրոնում: Հաջորդ առավոտյան բոլոր թուրքերեն պաստառներն արդեն պոկված էին: Թերևս այս նախաձեռնությունն էլ ինչ-որ չափով նպաստեց, որ մի քանի տարի անց`2004-ի դեկտեմբերի 21-ին, Նիդերլանդների խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության մասին ռեզոլյուցիան:

Հետագայում armeniangenocideposters.org կայքը զարգացավ, այնտեղ տեղադրվեցին նաև Հայոց ցեղասպանության, Հայ Դատի ու Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության մասին ճանաչողական բնույթի նյութեր:

Կայքը մեծ արձագանք գտավ Հայաստանում, դիզայներները կարող էին պաստառների իրենց տարբերակները միանգամից ներբեռնել` ի ցույց հանրությանը: Հայաստանում կազմակերպվեց նաև պաստառների ցուցադրություն: Հրեա հայտնի ցեղասպանագետներից մեկն իր` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքում տեղադրեց պաստառներից մի քանիսը:

Ժամանակ առ ժամանակ դրանք երևում են ցեղասպանության տարելիցներին նվիրված ցույցերի ու պիկետների ժամանակ, թեև շատերն անգամ չգիտեն դրանց հեղինակի ու կայքի գոյության մասին: Կայքն այսօր գտնվում է հարաբերական դադարի փուլում, թեև աշխատանքները շարունակվում են: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպիչները լի են նոր գաղափարներով:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---