«Շեմը ակունք է»Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ Իտալիայում բնակվող հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի աշխատանքը կտեղադրվի Ֆլորենցիայի հեղինակավոր Օպերա Դել Դուոմո թանգարանում: Օհանջանյանի «Շեմը ակունք է» նախագիծը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով «Էնրիկո Մարինելլի անվան ժամանակակից արվեստի մրցանակին»։ 2 հուլիսի 2018 PanARMENIAN.Net - Մրցույթին մասնակցել են տարբեր երկրներ ներկայացնող 45 արվեստագետներ։ Եզրափակիչ փուլ են անցել միայն 5-ը՝ հայ քանդակագործը, Ֆրանչեսկո Արենան և Մարկո Բանյոլին Իտալիայից, Սակշի Գուպտան Հնդկաստանից և Կամերունը ներկայացնող Բարտելեմի Թոգուոն: Փետրվարին կազմակերպված մրցույթի թեման հույսն էր. ըստ հիմնական պահանջի՝ աշխատանքը պետք է ներկայացներ հույսի էությունը՝ ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունների և ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Մասնակիցները պետք է ներկայացնեին աշխատանքը ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ: Այսպիսով, հաղթող է ճանաչվել հայ քանդակագործը, ում նախագիծը կցուցադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանում Միքելանջելոյի, Դոնատելոյի, Լորենցո Գիբերտիի և այլ մեծերի աշխատանքների հարևանությամբ: Այն կտեղադրվի նախասրահում հոկտեմբերից՝ 6 ամսով: PanARMENIAN.Net –ը զրուցել է արվեստագետի հետ «Շեմը ակունք է» նախագծի նշանակության և կրող խորհրդի մասին: Հույսի մասին «Մտորելով հույսի իմ փորձի մասին, ես կանվանեի այն «շարժում», շարժում՝ ուղղված դեպի շեմ կամ դուռ, որին հետևում են դեպի անվերջություն տանող շարժումները: Հույսն ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ: Ես նույնիսկ կասեի, որ հույսը հենց ինքը՝ կյանքն է, երեխան, նոր աճող ծառը»: Հույսը՝ «Շեմը ակունք է» նախագծում Իմ աշխատանքն իրականում ներկայացնում է հույսն անվերջանալի շարժման տեսանկյունից՝ 9 շեմերի կամ դռների հաջորդականության տեսքով: Ինը թիվը պատահական չէ ընտրված, քանի որ այն մարմնավորում է պարույրի շարժումն ու ստեղծումը: Աշխատանքում աղյուսի բաժանումն առանձին տարրերի ըստ էության մասնատում չէ: Ընդհակառակը, դա ներքին ռեֆլեքսիայի ձգտումն է, որն անդրադարձել է արտաքինի վրա, դա միասնականի «էջերի անվերջ թերթումն» է, դա հույսն է, որը մի շեմից անցնում է մյուսի մոտով, հանգիստ և գիտակցված հույսը: Հանճարեղ աշխատանքների հետ հարևանության և փոխգործակցության մասին Ես միշտ համարել եմ, որ մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր արվեստի գործերը, որոնք արժանացել են գնահատականի՝ անկախ իրենց լեզվից, էսթետիկ լուծումներից, ստեղծման ժամանակից և վայրից, բոլոր այդ հրաշքները պատկանում են միևնույն տարածական թրթռանքին և հանդիսանում են շեմերի կամ դռների խորհրդանիշներ, որոնք թույլ են տալիս մեզ ներթափանցել այլ հարթություններ: Կարծում եմ, որ իմ նախագիծը՝ շեմերի գաղափարը, նուրբ առաջարկ է թանգարանի այցելուներին՝ ուշադրություն դարձնելու այդտեղ գտնվող հանճարեղ ստեղծագործություններին ոչ որպես արվեստի գործերի կամ գեղեցիկ «օբյեկտների», այլ որպես «դռների», շեմերի և անցուղիների, որոնք մի քիչ նման են ինչպես ամբողջ Տիեզերքին և յուրաքանչյուր աստղին առանձին, այնպես էլ ողջ մարդկությանը և յուրաքանչյուր անհատին: Օհանջանյանը նշեց նաև, որ շատ ուրախ է մրցույթում հաղթելու կապակցությամբ: «Մի կողմից դա մեծ ուրախություն է, մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն: Ահա, թե ինչ եմ զգում այս պահին»: Նա հավելեց, որ այժմ դեռ աշխատում է այս նախագծի վրա, դեռ այլ ծրագրեր չունի: Քանդակագործ Միքայել Օհանջանյանը Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող 18 արվեստագետներից մեկն էր: Armenity («Հայություն»)տաղավարում, որն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին, ներկայացված էր քանդակագործի «Տասներկու» ստեղծագործությունը: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |