Տաթևից՝ Դրեզդեն4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում:Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է 9 ժամ տևած հրդեհից փրկել տաճարում պահվող մասունքները, մասնավորապես՝ Քրիստոսի պսակն ու այն խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը։ 16 ապրիլի 2019 PanARMENIAN.Net - Ֆրանսիան վերականգնելու է տաճարը: Դեռ հայտնի չէ՝ որքան ժամանակ և ինչ ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն տաճարի վերականգնման համար, բայց այդ նպատակով արդեն սկսվել է հանգանակություն: PanARMENIAN.Net –ը պատմում է մի քանի այլ հայտնի եկեղեցիների և տաճարների՝ այդ թվում՝ հայկական, փլուզման և վերականգնման մանրամասները: Այսպես, Ֆրանսիայում՝ Ռեյմս քաղաքում, գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի կրտսեր եղբայրը՝ Ռեյմսի տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Reims), որը կառուցվել է 1211-1311 թվականներին, իսկ աշտարակների կառուցումն ավարտվել է 1460-ին: Վաղ միջնադարից մինչև XIX դար այնտեղ էին թագադրվում Ֆրանսիայի թագավորները:
Նկարիչ-ճարտարապետ Դոմենիկո Կվալյո, Ռեյմսի տաճարը, 1827 թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տաճարը գրավել են գերմանացիները, և այն 4 տարի գտնվել է ռազմանական գործողությունների տարածքում: Այդ ընթացքում Ռեյմսի տաճարը բազմիցս ենթարկվել է գնդակոծման. մի քանի անգամ 1914-ին, այդ ժամանակ տաճարը վնասվեց նաև հրդեհի հետևանքով, և մի քանի դեպք եղել է նաև հաջորդ տարիներին: Ընդհանուր առմամբ տաճարին դիպչել է շուրջ 300 արկ: Այդ ամենի հետևանքով առաջին աշխարհամարտի ավարտին տաճարն ամբողջությամբ ավերակների չէր վերածվել, սակայն զգալի կորուստներ էր կրել:
Ռեյմսի տաճարի գնդակոծումը Տաճարի վերականգնումը մեկնարկել է հենց 1915-ից: Միջոցները հատկացրել են թե՛ ֆրանսիական իշխանությունները, թե մեծահարուստ Ջոն Ռոքֆելեր կրտսերը: Վերականգնողական աշխատանքները ստանձնել է ճարտարապետ Անրի Դենյոն: Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1938 թվականին:
Ռեյմսի տաճարը՝ վերականգնումից հետո Դրեզդենի Աստվածամոր եկեղեցու բախտն ավելի քիչ է բերել: 18-րդ դարում կառուցված հայտնի Ֆրաուէնկիրխեն (գեր. Frauenkirche) հողին է հավասարեցվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Դրեզդենի ռմբակոծության ժամանակ՝ 1945-ի փետրվարի 13-ին:
Դրեզդենի եկեղեցին. ձախից՝ 1870 թ., աջից - 1952 թ. Այդ ժամանակ քաղաքի իշխանությունները չունեին բավարար միջոցներ եկեղեցին վերականգնելու համար, ուստի որոշվեց թողնել ավերակները՝ որպես պատերազմի մասին հիշատակ: 1989 թվականին սկիզբ դրվեց եկեղեցին վերականգնելու նպատակով ստեղծված շարժմանը, բայց հենց վերականգնումը սկսել հաջողվեց միայն Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1993-1994 թթ: Եկեղեցու պաշտոնական վերաբացումը տեղի ունեցավ 2005 թվականին:
Ֆրաուէնկիրխեն՝ վերականգնումից հետո Հայկական հայտնի տաճարներ ևս չեն խուսափել ճակատագրի հարվածներից: Վայոց ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից՝ գրեթե ավերակների վերածվելով:
Նորավանքը՝ 20-րդ դարի սկզբին 1948-1949 թվականներին վերականգնվել են վանական համալիրի Սուրբ Աստվածածին Բուրթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ Իսկ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնվել են ամբողջական վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են 2001 թվականին։
Նորավանքը՝ վերականգնումից հետո Սյունիքի մարզում գտնվող հայտնի Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում և ունեցել է անշուք տեսք: Հիմնական տաճարը՝ սուրբ Պողոս-Պետրոսը կառուցվել է 9-րդ դարում:
Տաթևի վանքը՝ 1920-ականներին Դարեր շարունակ վանական համալիրը կանգուն է մնացել, սակայն 1931-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել՝ վանքի մուտքը։
Վանքը՝ երկրաշարժից հետո 1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։ Տաթևի վանքը՝ վերականգնումից հետո 2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որի շահագործումից ստացված ողջ հասույթն ուղղվում է վանքի վերականգնմանը: Գլխավոր լուսանկարում՝ Նորավանքի Բուրթելաշենը 1950-ական թթ Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |