Ռուսաստանը մտահոգված է Աֆղանստանում վրաց խաղաղապահներին զենքի մատակարարումներով27 մարտի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան Վաշինգտոնին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում վրացական զորքերին սպառազինություններ մատակարարելու հետ կապված, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Լուկաշևիչը երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցում հիշեցրել է, որ դեռ անցած տարի ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է ռուսական կողմին այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանում վրացական զորքերին տրամադրել հրաձգային սպառազինություն և զրահատեխնիկա: Նա նշել է, որ ռուսական կողմը սկզբունքորեն կարևոր է համարում, որպեսզի Աֆղանստանում վրացի խաղաղապահների կողմից օգտագործվող սպառազինությունները չհայտնվեն Վրաստանում: Լուկաշևիչը կարծիք է հայտնել, որ հաճախ Վրաստանի մասնակցությունն Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին օգտագործվում է Վրաստանի վերառազմականացման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |