27 մարտի 2012 - 17:22 AMT
Ռուսաստանը մտահոգված է Աֆղանստանում վրաց խաղաղապահներին զենքի մատակարարումներով

Մոսկվան Վաշինգտոնին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում վրացական զորքերին սպառազինություններ մատակարարելու հետ կապված, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Լուկաշևիչը երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցում հիշեցրել է, որ դեռ անցած տարի ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է ռուսական կողմին այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանում վրացական զորքերին տրամադրել հրաձգային սպառազինություն և զրահատեխնիկա: Նա նշել է, որ ռուսական կողմը սկզբունքորեն կարևոր է համարում, որպեսզի Աֆղանստանում վրացի խաղաղապահների կողմից օգտագործվող սպառազինությունները չհայտնվեն Վրաստանում:

Լուկաշևիչը կարծիք է հայտնել, որ հաճախ Վրաստանի մասնակցությունն Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին օգտագործվում է Վրաստանի վերառազմականացման համար: