Իրանը դեմ կլինի Վաշինգտոնի կողմից առաջարկված ցանկացած պլանի սիրիական կարգավորման վերաբերյալ![]() 30 մարտի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը վճռականորեն կառարկի ԱՄՆ կողմից առաջարկված ցանկացած պլանի սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական Մեշհեդ քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: «Իրանը միշտ կպաշտպանի Սիրիային, որպեսզի պահպանի իսրայելական ռեժիմին դիմադրելու առաջնային գիծը»,- ասել է նա և իր երկրի լիակատար աջակցությունը հայտնել սիրիական իշխանություններին ու հայտարարել «Սիրիայի ներքին գործերին արտաքին ուժերի ցանկացած միջմատության» անթույլատրելիության մասին: «Մենք սատարում ենք Սիրիայում սկսված բարեփոխումներին, դրանք պետք է շարունակվեն»,- ասել է Համենեին, հաղորդում է Ֆարս գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |