
Իրանը վճռականորեն կառարկի ԱՄՆ կողմից առաջարկված ցանկացած պլանի սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական Մեշհեդ քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
«Իրանը միշտ կպաշտպանի Սիրիային, որպեսզի պահպանի իսրայելական ռեժիմին դիմադրելու առաջնային գիծը»,- ասել է նա և իր երկրի լիակատար աջակցությունը հայտնել սիրիական իշխանություններին ու հայտարարել «Սիրիայի ներքին գործերին արտաքին ուժերի ցանկացած միջմատության» անթույլատրելիության մասին:
«Մենք սատարում ենք Սիրիայում սկսված բարեփոխումներին, դրանք պետք է շարունակվեն»,- ասել է Համենեին, հաղորդում է Ֆարս գործակալությունը: