Խարկովում տեղի է ունեցել Հովհաննես Սահակյանի անվան ազատ աճի ըմբշամարտի մրցաշար

Խարկովում տեղի է ունեցել Հովհաննես Սահակյանի անվան ազատ աճի ըմբշամարտի մրցաշար

PanARMENIAN.Net - Խարկովում տեղի է ունեցել ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի համաուկրաինական մրցաշարը: Մրցումներն իրականանում են Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ: Հաղթող են դարձել Ռոման Աբբասովը, Լյուդվիգ Շոլինյանը, Ռուստամ Ջաֆարյանը, Գիա Չիխլաձեն, Կախա Խուբեշտին, Պավել Օլեյնիկը և Գեորգի Սականդելիձեն:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հայկական ծագմամբ մարզիկները միշտ էլ ունենալու են ՈՒՀՄ աջակցությունը,հաղորդում է analitika.at.ua-ն:

Հովհաննես Սահակյանը ծնվել է Խարկով քաղաքում, դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, Ուկրաինայի սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ գավաթակիր է: Նա ներառվել է 1972թ Օլիմպիական խաղերի ԽՍՀՄ պատվիրակության կազմում: Նրա մահն ընդհատել է մարզիկի սպորտային կարիերան 1971թ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---