Փարիզի արվարձանների բնակչությունը վախենում է սերիական մարդասպանի հայտնվելուց![]() 7 ապրիլի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական իշխանությունները փորձում են հանգստացնել բնակչությանն այն բանից հետո, երբ Փարիզի արվարձաններում կատարված չորս նման սպանությունները վախ են առաջացրել սերիական մարդասպանի հայտնվելու առիթով: Բոլոր սպանությունները կատարվել են Փարիզի շրջակայքում՝ սկսած անցյալ տարվա նոյեմբերից նույն զենքի կիրառամամբ: Վերջին սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեանը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն ինչ արվում է այդ հանցագործությունները բացահայտելու համար: Հայտնի է, որ մարդասպանը թաքնվում է հանցագործության վայրից մոտոցիկլով, ինչպես թուլուզյան մարդասպանը, հաղորդում է BBC-ն: Բոլոր զոհերը սպանվել են 7,65 մմ տրամաչափի զենքից, ոստիկանությունից հայտնել են France Press գործակալությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |