
Ֆրանսիական իշխանությունները փորձում են հանգստացնել բնակչությանն այն բանից հետո, երբ Փարիզի արվարձաններում կատարված չորս նման սպանությունները վախ են առաջացրել սերիական մարդասպանի հայտնվելու առիթով: Բոլոր սպանությունները կատարվել են Փարիզի շրջակայքում՝ սկսած անցյալ տարվա նոյեմբերից նույն զենքի կիրառամամբ: Վերջին սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեանը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն ինչ արվում է այդ հանցագործությունները բացահայտելու համար:
Հայտնի է, որ մարդասպանը թաքնվում է հանցագործության վայրից մոտոցիկլով, ինչպես թուլուզյան մարդասպանը, հաղորդում է BBC-ն:
Բոլոր զոհերը սպանվել են 7,65 մմ տրամաչափի զենքից, ոստիկանությունից հայտնել են France Press գործակալությանը: