Թուրք մուֆտին իսլամին հակասող է անվանել եկեղեցիները քանդելու մասին սաուդյան մուֆտիի որոշումը

Թուրք մուֆտին իսլամին հակասող է անվանել եկեղեցիները քանդելու մասին սաուդյան մուֆտիի որոշումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կրոնի հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը իսլամի խաղաղասիրական ուսմունքին հակասող է անվանել Սաուդյան Արաբիայի մուֆտիի կոչը Պարսից ծոցի երկրներում բոլոր եկեղեցիներն ավերելու մասին:

Թուրք մահմեդականների առաջնորդը հայտարարել է Today’s Zaman պարբերականին, որ չի կարող ընդունել Աբդուլազիզ ալ Շեյխի կրոնական որոշումը, քանի որ այն հակասում է հանդուրժողականության և այլ կրոններին պատկանող հաստատությունների անձեռնմխելիության մասին իսլամական բազադարյա ուսմունքին:

Մարտին սաուդյան մուֆտին կոչ էր արել, որ եկեղեցիների հետագա շինարարությունը պետք է արգելվի, իսկ գործող քրիստոնեական եկեղեցիները՝ քանդվեն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---