7 ապրիլի 2012 - 17:33 AMT
Թուրք մուֆտին իսլամին հակասող է անվանել եկեղեցիները քանդելու մասին սաուդյան մուֆտիի որոշումը

Թուրքիայի կրոնի հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը իսլամի խաղաղասիրական ուսմունքին հակասող է անվանել Սաուդյան Արաբիայի մուֆտիի կոչը Պարսից ծոցի երկրներում բոլոր եկեղեցիներն ավերելու մասին:

Թուրք մահմեդականների առաջնորդը հայտարարել է Today’s Zaman պարբերականին, որ չի կարող ընդունել Աբդուլազիզ ալ Շեյխի կրոնական որոշումը, քանի որ այն հակասում է հանդուրժողականության և այլ կրոններին պատկանող հաստատությունների անձեռնմխելիության մասին իսլամական բազադարյա ուսմունքին:

Մարտին սաուդյան մուֆտին կոչ էր արել, որ եկեղեցիների հետագա շինարարությունը պետք է արգելվի, իսկ գործող քրիստոնեական եկեղեցիները՝ քանդվեն: