Սիսիանում «Ժառանգության» հանրահավաքը համընկել է Հանրապետական կուսակցության հանրահավաքի հետ17 ապրիլի 2012 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, ինչպես նաև հանրային սեկտորի ներկայացուցիչներ, հանդիպել են Վայոց ձորի մարզի ընտրողների հետ: Եղեգնաձորում կայացած հանդիպմանը Հովհաննիսյանն անդրադարձել է ընտրողների շրջանում առկա վախի մթնոլորտին, որը զգացնել է տալիս քարոզարշավի, մասնավորապես, մարզային հանդիպումների ընթացքում: Անդրադառնալով մայիսի 6-ին սպասվող ընտրություններին` նա հայտարարել է, որ եթե գործընթացն իրականացվի խախտումներով, իսկ արդյունքները հավատ չներշնչեն, «դրա համար պատասխան են տալու բոլորը»: Սիսիանում «Ժառանգության» հանրահավաքը համընկել է Հանրապետական կուսակցության հանրահավաքի հետ: «Ժառանգության» հանդիպումը ընտրողների հետ նշանակված էր ժ. 17.00-ին, սակայն մինչ այդ այստեղ տեղի ունեցած Հանրապետական կուսակցության հանրահավաքի ավարտից հետո համերգային միջոցառումը դեռ շարունակվում էր: Ու քանի որ «Ժառանգության» համակիրները ևս արդեն հավաքվել էին հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ ելույթով ողջունեց բոլոր սիսիանցիներին: Ապրիլի 18-ին «Ժառանգությունն» այցեր կկատարի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |