ՀՀԿ-ն իր կուսակցականներին կոչ է անում քաղաքակիրթ մրցակցության կանոնները աշխատաոճ դարձնել23 ապրիլի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - «Սիրելի' հանրապետականներ: Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաև այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: Մենք փոփոխությունները սկսում ենք ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց հիմա: Այսօր` ապրիլի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմինը հաստատեց ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Խորապես համոզված ենք, որ մեր կուսակցությունն է, որ պետք է առաջինը կատարեր այդ քայլը: Լավ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցությունները կմիանան դրան, մենք, միևնույն է, գնացինք այդ քայլին և հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը: Մենք կոչ ենք անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները և գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Քննարկե´ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրե'ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից յուրաքանչյուրը այս կանոնները պետք է դիտարկի որպես իր առաջնահերթ պարտքը թե' երկրի և թե' կուսակցության առջև: Մոտենում է Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց և շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև նոր որակի ընտրությունների կապակցությամբ»:
Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |