Թուրք-քրդական բախումները հանգեցրել են հինգ հոգու մահվան

Թուրք-քրդական բախումները հանգեցրել են հինգ հոգու մահվան

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը քրդական մարտիկների հետ Թուրքիայի կառավարական զորքերի բախումների արդյունքում զոհվել է առնվազն հինգ հոգի: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

Բախումները տեղի են ունեցել Բինգյոլ գավառում` Թուրքիայի արևելքում:

Զոհվածներից երեքը Քրդական բանվորական կուսակցության ապստամբներ էին, մեկը` Թուրքիայի կառավարական զորքերի զինծառայող, ևս մեկը` խաղաղ բնակիչ` տեղական գյուղի հսկիչ:

Թուրքիայի հակամարտությունը ՔԲԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք, որոնց մեծամասնությունը քրդեր են: ՔԲԿ-ն Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---