
Երեքշաբթի օրը քրդական մարտիկների հետ Թուրքիայի կառավարական զորքերի բախումների արդյունքում զոհվել է առնվազն հինգ հոգի: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
Բախումները տեղի են ունեցել Բինգյոլ գավառում` Թուրքիայի արևելքում:
Զոհվածներից երեքը Քրդական բանվորական կուսակցության ապստամբներ էին, մեկը` Թուրքիայի կառավարական զորքերի զինծառայող, ևս մեկը` խաղաղ բնակիչ` տեղական գյուղի հսկիչ:
Թուրքիայի հակամարտությունը ՔԲԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք, որոնց մեծամասնությունը քրդեր են: ՔԲԿ-ն Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: