Բակո Սահակյանը դատավորներ է նշանակել ու լիազորությունները դադարեցրել

Բակո Սահակյանը դատավորներ է նշանակել ու լիազորությունները դադարեցրել

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Գրետա Արզումանյանի` ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ըստ նույն հրամանագրի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Արթուր Աբրահամյանի` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---