27 ապրիլի 2012 - 14:38 AMT
Բակո Սահակյանը դատավորներ է նշանակել ու լիազորությունները դադարեցրել

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Գրետա Արզումանյանի` ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ըստ նույն հրամանագրի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Արթուր Աբրահամյանի` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: