ՀՅԴ Երիտասարդականը Պարագվայում մասնակցել է եռօրյա համագումարին

ՀՅԴ Երիտասարդականը Պարագվայում մասնակցել է  եռօրյա համագումարին

PanARMENIAN.Net - Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը` աշխարհի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է, որին անդամակցում է մոտ 150 կազմակերպություն` աշխարհի 100 երկրներից: Ը.Ե.Մ.Մ. լիիրավ անդամ է նաև ՀՅԴ Երիտասարդականը, որը մասնակցել է համագումարին երկու հոգուց բաղկացած պատվիրակությամբ:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների պատվիրակների հետ, քննարկել առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավոր միջոցները:

«Մասնակցությունը համագումարին ՀՅԴ Երիտասարդականի համար հնարավորություն էր աշխարհի երիտասարդական կազմակերպություններին ծանոթացնել մեր նպատակների, ծրագրերի և առաքելության հետ, միաժամանակ հաղորդակցվել այլ ընկերվար երիտասարդական կազմակերպութիւնների հետ», -նշել է ՀՅԴ պատվիրակության մերկայացուցիչ Գիլերմո-Մելքոն Կարամանյանը:

Համագումարը անցել է «Հավասար աշխարհ հնարավոր է, հանուն ժողովրդավարության և ընկերային արդարության պայքարը բոլորի համար է» խորագիրով, ավարտվել է Ը.Ե.Մ.Մ. նոր նախագահություն ընտրությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---