
Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը` աշխարհի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է, որին անդամակցում է մոտ 150 կազմակերպություն` աշխարհի 100 երկրներից: Ը.Ե.Մ.Մ. լիիրավ անդամ է նաև ՀՅԴ Երիտասարդականը, որը մասնակցել է համագումարին երկու հոգուց բաղկացած պատվիրակությամբ:
ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների պատվիրակների հետ, քննարկել առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավոր միջոցները:
«Մասնակցությունը համագումարին ՀՅԴ Երիտասարդականի համար հնարավորություն էր աշխարհի երիտասարդական կազմակերպություններին ծանոթացնել մեր նպատակների, ծրագրերի և առաքելության հետ, միաժամանակ հաղորդակցվել այլ ընկերվար երիտասարդական կազմակերպութիւնների հետ», -նշել է ՀՅԴ պատվիրակության մերկայացուցիչ Գիլերմո-Մելքոն Կարամանյանը:
Համագումարը անցել է «Հավասար աշխարհ հնարավոր է, հանուն ժողովրդավարության և ընկերային արդարության պայքարը բոլորի համար է» խորագիրով, ավարտվել է Ը.Ե.Մ.Մ. նոր նախագահություն ընտրությամբ: