Արազ Օզբիլիսը «Այաքսի» կազմում դարձել է Հոլանդիայի չեմպիոն![]() 3 մայիսի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - «Սա իսկապես շատ հուզիչ պահ է»,-նկատել է Ֆրանկ դե Բուրը` «Վենլոյի» նկատմամբ հաղթանակից հետո, որը «Այաքսին» թույլ տվեց նվաճել չեմպիոնի կոչումը 2 անգամ շարունակ: Չեմպիոնական կոչման համար 7 տարի պայքարից հետո Ամստերդամի «Այաքսը» 1996-ից հետո 1-ին անգամ կարողացել է ոսկին նվաճել երկու անգամ անընդմեջ և համարվում է Նիդերլանդների ուժեղագույն ակումբը: «Այաքսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Վենլոյի» նկատմամբ և ժամկետից շուտ դարձել երկրի չեմպիոն: Հավաքականի գլխավոր մարզիչ դե Բուրը խոստովանել է, որ սպասում էին դրան: «Սակայն ես լիովին բավարարված եմ մեր խաղով: Յուրաքանչյուրը խաղում էր այնպես, ինչպես պետք էր: Սա շատ հուզիչ պահ էր»,-մարզչի խոսքը հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Այաքսը» ապահովել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի իր ուղեգիրը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |