3 մայիսի 2012 - 12:44 AMT
Արազ Օզբիլիսը «Այաքսի» կազմում դարձել է Հոլանդիայի չեմպիոն

«Սա իսկապես շատ հուզիչ պահ է»,-նկատել է Ֆրանկ դե Բուրը` «Վենլոյի» նկատմամբ հաղթանակից հետո, որը «Այաքսին» թույլ տվեց նվաճել չեմպիոնի կոչումը 2 անգամ շարունակ:

Չեմպիոնական կոչման համար 7 տարի պայքարից հետո Ամստերդամի «Այաքսը» 1996-ից հետո 1-ին անգամ կարողացել է ոսկին նվաճել երկու անգամ անընդմեջ և համարվում է Նիդերլանդների ուժեղագույն ակումբը:

«Այաքսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Վենլոյի» նկատմամբ և ժամկետից շուտ դարձել երկրի չեմպիոն:

Հավաքականի գլխավոր մարզիչ դե Բուրը խոստովանել է, որ սպասում էին դրան: «Սակայն ես լիովին բավարարված եմ մեր խաղով: Յուրաքանչյուրը խաղում էր այնպես, ինչպես պետք էր: Սա շատ հուզիչ պահ էր»,-մարզչի խոսքը հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Այաքսը» ապահովել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի իր ուղեգիրը: