Թեհրանը պնդում է Բաղդադում միջուկային ծրագրի վերաբերյալ բաց բանակցությունների հարցում![]() 4 մայիսի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանն անհրաժեշտ է համարում մայիսի 23-ին Բաղդադում «վեցնյակի» հետ բանակցություններն անցկացնել բաց մթնոլորտում: Նման հայտարարություն է կատարել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Սալեհիի խոսքով, իրանական կողմն ընդգծում է հանդիպման կարևորությունը` կողմերին կոչ անելով նոր բանակցային շրջանակ սահմանել: Սալեհին նշել է, որ կողմերը պետք է պլան կազմեն հետագա քայլերը որոշման համար և հող նախապատրաստեն վստահության ամրանպնդման համար: «Թեհրանը պատրաստ է բոլոր հարցերի կառուցողական քննարկում անցկացնել և առանց որևէ նախապայմանների»,- հայտնել է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդում է Iran.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |