
Պաշտոնական Թեհրանն անհրաժեշտ է համարում մայիսի 23-ին Բաղդադում «վեցնյակի» հետ բանակցություններն անցկացնել բաց մթնոլորտում: Նման հայտարարություն է կատարել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Սալեհիի խոսքով, իրանական կողմն ընդգծում է հանդիպման կարևորությունը` կողմերին կոչ անելով նոր բանակցային շրջանակ սահմանել:
Սալեհին նշել է, որ կողմերը պետք է պլան կազմեն հետագա քայլերը որոշման համար և հող նախապատրաստեն վստահության ամրանպնդման համար:
«Թեհրանը պատրաստ է բոլոր հարցերի կառուցողական քննարկում անցկացնել և առանց որևէ նախապայմանների»,- հայտնել է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդում է Iran.ru-ն: