Թեհրանը մեղադրում է արևմտյան երկրներին Դամասկոսում իրականացաված ահաբեկչությունների համար![]() 11 մայիսի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահամին ուրբաթ քննադատել է Դամասկոսում վերջերս տեղի ունեցած պայթյունները և դրանց կազմակերպման մեջ մեղադրել արևմտյան երկրներին: «Ահաբեկիչների գործողությունները ղեկավարվում էին ազատ ազգերի թշնամիների կողմից»,-հայտարարել է նա` նկատի ունենալով արևմտյան երկրներին: Իր հերթին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը ևս քննադատել է պայթյունները և հայտարարել, որ դրանք խորհրդարանական ընտրություններին հաջորդող արձագանք էին: Սակայն ինչպես հաղորդվում է, Մեհմանպարաստը ենթադրել է, որ ահաբեկչությունները սիրիական ընդդիմության ձեռքի գործն էին: Դամասկոսում 2 պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում զոհվել է 55 մարդ, ևս 370-ը վիրավորվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |