
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահամին ուրբաթ քննադատել է Դամասկոսում վերջերս տեղի ունեցած պայթյունները և դրանց կազմակերպման մեջ մեղադրել արևմտյան երկրներին: «Ահաբեկիչների գործողությունները ղեկավարվում էին ազատ ազգերի թշնամիների կողմից»,-հայտարարել է նա` նկատի ունենալով արևմտյան երկրներին:
Իր հերթին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը ևս քննադատել է պայթյունները և հայտարարել, որ դրանք խորհրդարանական ընտրություններին հաջորդող արձագանք էին:
Սակայն ինչպես հաղորդվում է, Մեհմանպարաստը ենթադրել է, որ ահաբեկչությունները սիրիական ընդդիմության ձեռքի գործն էին:
Դամասկոսում 2 պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում զոհվել է 55 մարդ, ևս 370-ը վիրավորվել է: