«Գալա»–ի լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր

«Գալա»–ի  լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր

PanARMENIAN.Net - Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանի 2012թ. մայիսի 11-ին տված հաղորդման հիման վրա Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկացավ Հայաստանի գլխավոր դատախազության կայքից։

Լրագրողը հաղորդում էր տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 5-ին` ժամը 19:00-ի սահմաններում, գնացել է Գյումրու թիվ 33 ընտրատարածք` հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու համար, սակայն ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանը, հրաժարվելով տեղեկություններ տրամադրել, վիճաբանել և խոչընդոտել է լրագրողի գործունեությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---