14 մայիսի 2012 - 19:15 AMT
«Գալա»–ի լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր

Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանի 2012թ. մայիսի 11-ին տված հաղորդման հիման վրա Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկացավ Հայաստանի գլխավոր դատախազության կայքից։

Լրագրողը հաղորդում էր տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 5-ին` ժամը 19:00-ի սահմաններում, գնացել է Գյումրու թիվ 33 ընտրատարածք` հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու համար, սակայն ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանը, հրաժարվելով տեղեկություններ տրամադրել, վիճաբանել և խոչընդոտել է լրագրողի գործունեությանը: