Աբխազիայի խորհրդարանի պատգամավորի դին է հայտնաբերվել նրա մոսկովյան բնակարանում

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորի դին է հայտնաբերվել նրա մոսկովյան բնակարանում

PanARMENIAN.Net - Մոսկովյան իր բնակարանում հայտնաբերվել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Թեմուր Լոգուայի դին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Խորհրդարանում հաստատել են պատգամավորի մահվան լուրը:

«Ցավոք, մենք դեռ հստակ տեղեկատվություն չունենք կատարվածի մասին»,-ասել է Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կպարզեն կատարվածի հանգամանքները:

ՌԴ իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---