
Մոսկովյան իր բնակարանում հայտնաբերվել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Թեմուր Լոգուայի դին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Խորհրդարանում հաստատել են պատգամավորի մահվան լուրը:
«Ցավոք, մենք դեռ հստակ տեղեկատվություն չունենք կատարվածի մասին»,-ասել է Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կպարզեն կատարվածի հանգամանքները:
ՌԴ իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը: