Արթուր Օսիկյան. Կենսաչափական անձնագրերի տվյալների պաշտպանվածությունն ապահովված է![]() 1 հունիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից` այդ կապակցությամբ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին և այլք: Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները՝ նշել է, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կենսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Օսիկյանը նաև նշել է, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ապահովված է: Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասաց, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականցումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |