Երևանում դրոշի տոնին նվիրված մեծ քայլերթ կկազմակերպվի (վիդեո)

Երևանում դրոշի տոնին նվիրված մեծ քայլերթ կկազմակերպվի

PanARMENIAN.Net - «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ վարչապետի հովանու ներքո հունիսի 15–ին կանցկացնի ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդանշանների տոներին նվիրված տոնական մեծ քայլերթ: Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր:

«Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաների օրը բոլորիս տոնն է անկախ իր մասնագիտությունից, սոցիալական դիրքից և քաղաքական կողմորոշումից, այն համազգային տոն է, որը պետք է համախմբի բոլորիս մեր պետական խորհրդանշանների շուրջ»,–նշված է հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի տարածած հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---