
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ վարչապետի հովանու ներքո հունիսի 15–ին կանցկացնի ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդանշանների տոներին նվիրված տոնական մեծ քայլերթ: Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր:
«Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաների օրը բոլորիս տոնն է անկախ իր մասնագիտությունից, սոցիալական դիրքից և քաղաքական կողմորոշումից, այն համազգային տոն է, որը պետք է համախմբի բոլորիս մեր պետական խորհրդանշանների շուրջ»,–նշված է հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի տարածած հաղորդագրության մեջ։