Բլից շախմատի աշխարհի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը զբաղեցրել են 22-րդ և 33-րդ հորիզոնականները

Բլից շախմատի աշխարհի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը զբաղեցրել են 22-րդ և 33-րդ հորիզոնականները

PanARMENIAN.Net - Բաթունիում ավարտվել է բլիցի կանանց աշխարհի առաջնությունը: Մրցույթն անցկացվել է շվեյցարական համակարգով` 15 տուրերով: Աշխարհի չեմպիոն է դարձել Եվրոպայի դասական շախմատի չեմպիոն ռուս Վալենտինա Գունինան:

Վերջին ռաունդում ևս մեկ հաղթանակ տանելով Բելա Խոտենաշվիլու նկատմամբ, Գունինան 15 հնարավոր միավորից վաստակեց 13-ը:

Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը զբաղեցրել են համապատասխանաբար 22-րդ և 33-րդ հորիզոնականները: Մկրտչյանը հավաքել է 7, Դանիելյանը` 6 միավոր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---