6 հունիսի 2012 - 11:14 AMT
Բլից շախմատի աշխարհի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը զբաղեցրել են 22-րդ և 33-րդ հորիզոնականները

Բաթունիում ավարտվել է բլիցի կանանց աշխարհի առաջնությունը: Մրցույթն անցկացվել է շվեյցարական համակարգով` 15 տուրերով: Աշխարհի չեմպիոն է դարձել Եվրոպայի դասական շախմատի չեմպիոն ռուս Վալենտինա Գունինան:

Վերջին ռաունդում ևս մեկ հաղթանակ տանելով Բելա Խոտենաշվիլու նկատմամբ, Գունինան 15 հնարավոր միավորից վաստակեց 13-ը:

Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը զբաղեցրել են համապատասխանաբար 22-րդ և 33-րդ հորիզոնականները: Մկրտչյանը հավաքել է 7, Դանիելյանը` 6 միավոր: