Պան Գի Մունը դատապարտել է 7 խաղաղապահների սպանությունը Կոտ դ՚ Իվուարում

Պան Գի Մունը դատապարտել է 7 խաղաղապահների սպանությունը Կոտ դ՚ Իվուարում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ՄԱԿ 7 խաղաղապահների սպանությունը Կոտ դ՚ Իվուարում: ՄԱԿ գլխավոր քարտուղարը վրդովված է ու վշտացած խաղաղապահների մահվան մասին նորություններով:

Պան Գի Մունը ցավակցել է զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև Նիգերի կառավարությանը: Հայտնի է, որ զոհվածներն այդ երկրի քաղաքացիներ են: «Նրանք զոհվեցին, կատարելով իրենց պարտքը»,-ասել է նա: ՄԱԿ խաղաղապահները սպանվել են հունիսի լույս 9-ի գիշերը Թաի և Պարա բնակավայրերի պարեկության ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---