
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ՄԱԿ 7 խաղաղապահների սպանությունը Կոտ դ՚ Իվուարում: ՄԱԿ գլխավոր քարտուղարը վրդովված է ու վշտացած խաղաղապահների մահվան մասին նորություններով:
Պան Գի Մունը ցավակցել է զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև Նիգերի կառավարությանը: Հայտնի է, որ զոհվածներն այդ երկրի քաղաքացիներ են: «Նրանք զոհվեցին, կատարելով իրենց պարտքը»,-ասել է նա: ՄԱԿ խաղաղապահները սպանվել են հունիսի լույս 9-ի գիշերը Թաի և Պարա բնակավայրերի պարեկության ժամանակ: