Սիրիայի իշխանությունները պատրաստ են տարհանել բնակչությանը գրոհայինների գրաված շրջաններից![]() 19 հունիսի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները պատրաստ են տարհանել բնակչությանը գրոհայինների գրաված շրջաններից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն: Սիրիայի իշխանությունները նշել են, որ «պատրաստ են դուրս բերել քաղաքացիական անձանց գրոհայինների շրջափակումից առանց նախապայմանների և ցանկացած ճանապարհով»: Անցած կիրակի օրը Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը պահանջել էր, որ թշնամական կողմերին թույլ տան տարհանել խաղաղ բնակիչներին Հոմս քաղաքից: Ըստ առկա տվյալների, Հոմսից չեն կարողանում մեկնել մոտ հազար ընտանիքներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |