19 հունիսի 2012 - 15:22 AMT
Սիրիայի իշխանությունները պատրաստ են տարհանել բնակչությանը գրոհայինների գրաված շրջաններից

Սիրիայի իշխանությունները պատրաստ են տարհանել բնակչությանը գրոհայինների գրաված շրջաններից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն: Սիրիայի իշխանությունները նշել են, որ «պատրաստ են դուրս բերել քաղաքացիական անձանց գրոհայինների շրջափակումից առանց նախապայմանների և ցանկացած ճանապարհով»:

Անցած կիրակի օրը Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը պահանջել էր, որ թշնամական կողմերին թույլ տան տարհանել խաղաղ բնակիչներին Հոմս քաղաքից: Ըստ առկա տվյալների, Հոմսից չեն կարողանում մեկնել մոտ հազար ընտանիքներ: