ԿԽՄԿ-ն և Սիրիայի Կարմիր Կիսալուսինն ավարտում են Հոմսից խաղաղ բնակիչների տարհանման նախապատրաստությունը![]() 20 հունիսի 2012 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Սիրիայի Կարմիր Կիսալուսնի ներկայացուցիչներն ավարտում են Հոմսից խաղաղ բնակիչների տարհանման նախապատրաստությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Reuters-ին: Գործակալության տվյալների համաձայն` մինչ այդ սիրիական զինված ուժերի հրամանատարությունն ու հակակառավարական զինված կազմավորումների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները Հոմսում, որպեսզի ԿԽՄԿ-ին հնարավորություն տան դուրս բերելու խաղաղ բնակիչներին այդ քաղաքից: Այդ ժամանակ Սիրիայի իշխանությունները հայտնում էին, որ պատրաստ են դուրս բերել խաղաղ քաղաքացիներին Հոմսից, սակայն չեն կարող դա անել, քանի որ իրենց խոչընդոտում են մարտիկները: Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով ներկայումս Հոմսում գտնվում են «մի քանի հարյուր քաղաքացիական անձինք»:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |