20 հունիսի 2012 - 21:29 AMT
ԿԽՄԿ-ն և Սիրիայի Կարմիր Կիսալուսինն ավարտում են Հոմսից խաղաղ բնակիչների տարհանման նախապատրաստությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Սիրիայի Կարմիր Կիսալուսնի ներկայացուցիչներն ավարտում են Հոմսից խաղաղ բնակիչների տարհանման նախապատրաստությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Reuters-ին:

Գործակալության տվյալների համաձայն` մինչ այդ սիրիական զինված ուժերի հրամանատարությունն ու հակակառավարական զինված կազմավորումների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները Հոմսում, որպեսզի ԿԽՄԿ-ին հնարավորություն տան դուրս բերելու խաղաղ բնակիչներին այդ քաղաքից:

Այդ ժամանակ Սիրիայի իշխանությունները հայտնում էին, որ պատրաստ են դուրս բերել խաղաղ քաղաքացիներին Հոմսից, սակայն չեն կարող դա անել, քանի որ իրենց խոչընդոտում են մարտիկները:

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով ներկայումս Հոմսում գտնվում են «մի քանի հարյուր քաղաքացիական անձինք»: