Տրանսպորտի նախարարությունը թույլատրել է 10 տարուց ավելի տարիք ունցեող տաքսիների շահագործումը

Տրանսպորտի նախարարությունը թույլատրել է 10 տարուց ավելի տարիք ունցեող տաքսիների շահագործումը

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր` հունիսի 22-ին, առաջին անգամ կայացել է 10 տարուց ավելի տարիք ունեցող ընդհանուր օգտագործման ուղևորատար տաքսի-ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի և ներդիրի տրամադրման վերաբերյալ լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Նիստում հայտ են ներկայացրել 120 անհատ ձեռնարկատերեր, որոնց զգալի մասի տրանսպորտային միջոցների տարիքը 10 տարուց ավելի է եղել: Բացառությամբ մի քանիսի, բոլոր հայտերը բավարարվել են:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, հունիսի 22-ից հանվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տարիքային սահմանափակումը: Նման որոշումը պայմանավորված է եղել բազմաթիվ քաղաքացիների կողմից 10 տարուց ավելի տարիք ունեցող մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու ցանկությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մարտի 22-ի N 655-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համապատասխան որոշմամբ, սահմանվել է լիցենզիա և ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի նոր ցանկ, որտեղ առավելագույնս նվազեցվել է ներկայացվող պարտադիր փաստաթղթերի քանակը, հստակեցվել են լիցենզավորման պարտադիր պայմանները և պահանջները, սահմանվել են տրանսպորտային միջոցին ներկայացվող տեխնիկական պայմանները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---