Ահաբեկիչ Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի 24-ին![]() 22 հունիսի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի 24-ին: Այդ մասին ուրբաթ օրը դատարանի վերջին նիստում հայտարարել է դատավոր Բենկե Էլիզաբեթ Առնտցենը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նախօրեին մեղադրող կողմը հայտնել է, որ կպահանջի դատապարտել ահաբեկչին պարտադրված բուժման հոգեբուժարանում: Դատախազության ներկայացուցիչ Սվեյն Հոլդենը նշել է, որ մեղադրող կողմը չի կասկածում՝ իրոք ամբաստանյալը անմեղսունակ է, թե ոչ: Իր հերթին պաշտպանությունը պահանջում է ահաբեկչին մեղսունակ ճանաչել և նշանակել նրան «առավելագույն մեղմ պատիժ»: Հիշեցնենք, որ Բրեյվիկին մեղադրում են ահաբեկչության և 77 մարդու սպանության մեջ, որ նա կատարել է Օսլոյում և Ուտոյա կղզում 2011թ. հուլիսին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |