22 հունիսի 2012 - 18:34 AMT
Ահաբեկիչ Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի 24-ին

Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի 24-ին: Այդ մասին ուրբաթ օրը դատարանի վերջին նիստում հայտարարել է դատավոր Բենկե Էլիզաբեթ Առնտցենը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին մեղադրող կողմը հայտնել է, որ կպահանջի դատապարտել ահաբեկչին պարտադրված բուժման հոգեբուժարանում:

Դատախազության ներկայացուցիչ Սվեյն Հոլդենը նշել է, որ մեղադրող կողմը չի կասկածում՝ իրոք ամբաստանյալը անմեղսունակ է, թե ոչ:

Իր հերթին պաշտպանությունը պահանջում է ահաբեկչին մեղսունակ ճանաչել և նշանակել նրան «առավելագույն մեղմ պատիժ»:

Հիշեցնենք, որ Բրեյվիկին մեղադրում են ահաբեկչության և 77 մարդու սպանության մեջ, որ նա կատարել է Օսլոյում և Ուտոյա կղզում 2011թ. հուլիսին: