Ոստիկանապետն ու ԱՄՆ դեսպանը նոր հրաձգարանում փորձել են կրակելու իրենց հմտությունները

Ոստիկանապետն ու ԱՄՆ դեսպանը նոր հրաձգարանում փորձել են կրակելու իրենց հմտությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնապես բացել են ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաև վարչական գրասենյակներ և ծառայողական տարածք:

Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում և արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նոր հրաձգարանում փորձել են իրենց հմտությունները:

Հրաձգարանում կարող են մարզվել նաև Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---