
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնապես բացել են ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաև վարչական գրասենյակներ և ծառայողական տարածք:
Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում և արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նոր հրաձգարանում փորձել են իրենց հմտությունները:
Հրաձգարանում կարող են մարզվել նաև Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ: